Հիմք ընդունելով 16․10․2024 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին թիվ (Մ-16102024-06-0015) որոշումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, Վանաձոր համայնքի ղեկավարի 03․10․2024 թվականի թիվ 2259 որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված 08․10․2023 թվականի Հաշվառման ( չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023KFALRV), ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով որոշում եմ.
Վանաձոր համայքի ղեկավարի 03 հոկտամբերի 2024 թվականի «Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 2 շենքի արևելյան մասում գտնվող ինքնակամ կառուցված ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչելու, ավտոտնակը օրինականացնելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 2259 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման 5–րդ կետում «Ա․Իսահակյան թիվ 2/12» բառերը փոխհարինել «Ա․ Իսահակյան թիվ 2/14» բառերով։
2. Որոշման 1-ին կետում «48.17քմ» և «28.07» թվերը փոխհարինել «47.21» և «27.02» թվերով։
3. Որոշման մեջ հավելվածը փոխհարինել համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հավելվածով։