1. ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի արձանագրության և զեկուցագրի հիման վրա 2024 թվականի մարտի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության Դեբեդ մասնաճյուղի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու հիմքով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ:
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն` գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական մարմնի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել: Նույն հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերականության, համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով և 26 ապրիլի 2024 թվականին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թիվ 982 որոշմամբ վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 10 օր ժամանակով՝ մինչև 06 մայիսի 2024 թվականը:
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
06 մայիսի 2024 թվականին լրացել է վարչական վարույթի երկարաձգման ժամկետը, սակայն դեռևս չի վերացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի,նույն հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերականության համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով: Այդ դեպքում թույլատրվում է մինչև երկու անգամ երկարաձգում՝ հիշյալ ժամկետի պահպանմամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի,նույն հոդվածի 2-րդ մասի, 53-րդ և 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով` 27 մարտի 2024 թվականին հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգել մինչև 16 մայիսի 2024 թվականը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վանաձոր համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը: