Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2380
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2024 թվականի N 2380

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ, ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑ 2/5,2/25, 2/66, 2/26,2/46, 2/4 ԵՎ 2/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՎԱՆԱՁՈՐ-ՔԻՄՊՐՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Սամվել Գուրգենի Հարությունյանի լիազորված անձ Տիգրան Նորիկի  Շաքարյանի 01․08․2024 թվականի թիվ 02/13216 դիմումը , 16․07․2024 թվականի լիազորագիրը , անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10102016-06-0160,10102016-06-0187,10102016-06-0108,10102016-06-0138, 10102016-06-0171, 10102016-06-0064 վկայականները, «Կարեն Ալոյան» ԱՁ-ի -ի կողմից տրված հողամասերի  հատակագծերը , ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 29 ապրիլի 2021 թվականի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության թիվ 698-Ն որոշումը ՝ որոշում  եմ. 

1․Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց 2/5  հասցեում  գտնվող պահեստի զբաղեցրած  0․21457 հա  մակերեսով  հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։ /հավելված 1/։

2․Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց 2/25  հասցեում  գտնվող օժանդակ շինության զբաղեցրած  0․02483 հա մակերեսով  հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։ /հավելված 2/։

3․Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց 2/66  հասցեում գտնվող արտադրամասի զբաղեցրած  0․14853 հա մակերեսով  հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։ /հավելված։ /։

4․Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց 2/26  հասցեում  գտնվող  կենցաղային մասնաշենքի զբաղեցրած  0․07444 հա մակերեսով  հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։ /հավելված 4/։

5․Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց 2/4  հասցեում  գտնվող պահակակետի զբաղեցրած  0․00613 հա հա մակերեսով  հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։ /հավելված 5/։

6․ Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց 2/3  հասցեում  գտնվող պահակակետի զբաղեցրած  0․00776 հա  մակերեսով  հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։ /հավելված 6/։

7․ Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց 2/46 հասցեում գտնվող արտադրամասի մասնաշենքի զբաղեցրած  0․04862 հա  մակերեսով  հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։ /հավելված7/։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.88 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner