Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1287
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2025 թվականի N 1287

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ 7/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՐՈԲ ՈՍԿԱՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սերոբ Ոսկանի Մելքոնյանի լիազորված անձ` Սեդա Ոսկանի Մելքոնյանի 17.04.2025 թվականիթ թիվ 02/5391 դիմումը, 09.07.2024 թվականի թիվ 4676 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ: 741-20240801-67-8194588), անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27052025-06-0039 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 25.03.2025թ. տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր: 2025MWEC7N), <<Գասպար Վեքիլյան>> ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագրերը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման>> մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով`որոշում եմ.

1. Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Հ. Մարգարյան փողոց 7/2 հասցեում գտնվող Սերոբ Ոսկանի Մելքոնյանին սեփականության և ընդհանուր բաժնային սեփականության իրավուքնով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող շինությունները` համաձայն <<Գասպար Վեքիլյան>> ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի:

2. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Հ. Մարգարյան փողոց 7/2 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ.

ա. 0.0200535հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող 119.42քմ մակերեսով բնակելի կառուցապատման նշանակության շինություններին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Հ. Մարգարյան փողոց, 7/2 բնակելի տուն:

200.538քմ փաստացի մակերեսով հողամասից 120.85քմ մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր համատեղ  սեփականություն 2 միավոր տնատիրությունների միջև:

բ. 0.0066790հա մակերեսով հողամասին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Հ. Մարգարյան փողոց, 7/3 հողամաս:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.76 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner