Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետի 01/111,1/02053-2026 - 06/03/2026 գրությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24112025-06-0027,21112023-06-0028 և 21112023–06–0027 վկայականները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1․ Որպես նվիրաբերություն ընդունել 06-001-0424-0430, 06-001-0424-0431 և 06-001-0424-0705 կադաստրային ծածկագրերով հողամասերը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 21112023-06-0027, N 24112025-06-0027, N 21112023-06-0028 վկայականներ)՝ Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի շենքի պետական գրանցման և բակային հատվածների բարեկարգման նպատակով։
2․ 06-001-0424-0430, 06-001-0424-0431 և 06-001-0424-0705 կադաստրային ծածկագրերով հողամասերը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 21112023-06-0027, N 24112025-06-0027, N 21112023-06-0028 վկայականներ) ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի սեփականություն։