Հիմք ընդունելով 05․11․2024 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-05112024-06-0003 որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 23․10․2024 թվականի թիվ 2361 որոշումը, 24․09․2023 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի տրված Հաշվառման ( չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 20232GC7SV), ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
Վանաձոր համայքի ղեկավարի 23 հոկտեմբերի 2024 թվականի «Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Գ․ Նարեկացի 39 շենքի Հյուսիսային մասում գտնվող ինքնակամ կառուցված ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչելու, ավտոտնակը օրինականացնելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 2361 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․Որոշման հիմքում «2023GC7SV» բառերը փոխարինել հետևյալ բառերով` «20232GC7SV»։