Հիմք ընդունելով ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանի 13․02․2024թ․ թիվ 03/11․5/866-2024 գրությունը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 29 նոյեմբերի 2023 թվականի թիվ 42 որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու29 նոյեմբերի 2023 թվականի «Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող սպայի տան զբաղեցրած հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին» թիվ 42 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1․ Որոշման վերնագրում «նվիրաբերելու» բառը փոխարինել «նվիրել» բառով։
2․ Որոշման 1-ին կետում «նվիրաբերել» բառը փոխարինել «նվիրել» բառով։