Հիմք ընդունելով «ՍՏԵԼՍՏՈՄ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Արթուր Սամվելի Սուքիասյանի 18․12․2024 թվականի թիվ 01/21378 դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1865224 վկայականը, Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի 04 փետրվարի 2008 թիվ 163 որոշումը, 04.02․2008 թվականի թիվ 106 հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը,ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Վանաձոր համայնքի ավագանու 25 նոյեմբերի 2020 թվականի թիվ 114-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տ. Մեծի 10/1 փ հասցեում գտնվող ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված նախագծի համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին դասվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 20.0 քմ մակերեսով մակերեսով հողամասը նախապատվությամբ վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով, տրամադրել «ՍՏԵԼՍՏՈՄ» ՍՊԸ-ին։
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ «ՍՏԵԼՍՏՈՄ» ՍՊԸ-ի տնօրենի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 20.0 քմ մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի պայմանագիր։Վարձավճարների չափը սահմանելով՝ 1.0քմ մակերեսով հողամասի համար սահմանելով ամսական 24 (քսանչորս) դրամ։ Աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։