Հիմք ընդունելով Արման Սամվելի Գալստյանի 20․03․2023թ. թիվ 4291 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, Արսեն Իսահակյան Ռուդիկ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 04․04․2023 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր։ 2023FCP3WE), 26․04․2023թ Վավաձոր համայնքի ավագանու թիվ 33 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց Ց 6 (Գր․ Լուսավորչի փող․ Ց6/6) շենքի բակում ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող 21․0քմ արտաքին (ներքին 19․91քմ) մակերեսով մետաղական ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 21․0քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն հատակագծի:
2. Ճանաչել օրինական սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը:
3. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված մետաղական ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված շինության ինքնակամ կառուցումը իրականացրած անձին մետաղական ավտոտնակը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:
5. Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց Ց 6 (Գր․ Լուսավորչի Ց6/6) շենքի բակում գտնվող ավտոտնակին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք Վանաձոր ք., Մոսկովյան փողոց, 14/6 ավտոտնակ: