Հիմք ընդունելով Ռուզաննա Ջալալի Մելքոնյանի 04.12.2023թվականի թիվ 02/21459 դիմումը,Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10032025-06-0036 վկայականը, 13․05․2024թ․․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Ա․ Իսահակյանի փողոց 19/33 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 29.1 քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 25.7քմ) ավտոտնակ և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 29.1քմ մակերեսով հողամասը 10 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել Ռուզաննա Ջալալի Մելքոնյանին:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին` Ռուզաննա Ջալալի Մելքոնյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի վարձակալության իրավունքի պայմանագիր, ավտոտնակի 1․0քմ-ի համար ամսական վարձավճարի չափ սահմանելով 20 (քսան) դրամ, իսկ հողամասի 1․0քմ-ի համար ամսական 18 (տասնութ) դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։