Հիմք ընդունելով Սոս Սամվելի Չիլինգարյանի 12․02.2025 թվականի թիվ 02/1998 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05012024-06-0013 վկայականը, 29․12.2023 թվականին տրված հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի թիվ 7635 պայմանագիրը (նոտարական ակտի կոդ: 594-20231229-121-7593069), 26․08․2015 թվականին տրված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին (մրցույթով) թիվ 176 պայմանագիրը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 28.03.2013թ. թիվ 276-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Աղայան փողոց 74-3/13 հասցեում գտնվող 0․0021հա մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգել մինչև՝ 28․02․2035 թվականը։
2. Վանաձորի համայնքի ղեկավարին` Սոս Սամվելի Չիլինգարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 21․0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ 21.0քմ ընդհանուր մակերեսի համար ամսական 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:
3. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Աղայան փողոց 74-3/13 հասցեում գտնվող հողամասին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Ղ․ Աղայան փողոց, 74/10 հողամաս: