Հիմք ընդունելով Հենրիկ Վարդանի Ոսկանյանի 05․12․2024 թվականի թիվ 02/20537 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12062024-06-0019 և 24032023-06-0085 վկայականները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագծերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1․ Միավորել Վանաձոր համանքի Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոց 5/13 և Սանկտ-Պետերբուրգի փողոց 5/4 հասցեներում գտնվող Հենրիկ Վարդանի Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող 0․04359հա ընդհանուր մակերեսով հողամասերը և դրա վրա գտնվող 206․1քմ խանութը` համաձայն «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի:
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Սանկտ-Պետերբուրգի փողոց, 5/4 խանութ։