Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Վանաձոր համայնքի Բաթումի, Տերյան փ․, Մհեր Մկրտչյան, Թատերական-Սոս Սարգսյան և Չարենցի փողոցների հիմնանորոգման» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին» N 58 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրից հանել «Բաթումի», «Մհեր Մկրտչյան» բառերը:
2) Որոշման 1-ին կետից հանել «Բաթումի», «Մհեր Մկրտչյան» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |