Այսօր: Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 197
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1612
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2025 թվականի N 1612

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ 2 ԱՎԱՆ ԹԻՎ 137 (ՊԱՅՄԱՆԱԿԱՆ) ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Անահիտ Համբարձումի Ավետիսյանի 20․03․2025 թվականի թիվ 02/3941 դիմումը, 09․04․2025 թվականին տրված թիվ 1801 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ։ 741-20250409-66-8909897), 09․04․2025 թվականին տրված թիվ 1800 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ։ 741-20250409-66-8909912), 09․04․2025 թվականին տրված թիվ 1799 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ։ 741-20250409-66-8909881), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /227020/, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերըը, շինությունների բնութագիրը, 09․04․2025թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-78/24 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2 ավան թիվ 137 (պայմանական) հասցեում կառուցած բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 130․22քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,  չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1991-1999թթ.-ին և դրա կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 130․22քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1991թ.-ից: 

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Անահիտ Համբարձումի Ավետիսյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ․ մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Բուլղարական 2 ավան թիվ 137 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 130․22քմ մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:

2. Փոխել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Բուլղարական 2 ավան թիվ 137 (պայմանական) հասցեում գտնվող  0․013022հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը այլ հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:

3.  Հաստատել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Բուլղարական 2 ավան թիվ 137 (պայմանական) հասցեում գտնվող  0․013022հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:  Հողամասի սահմանները  որոշվում են  համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4. Վանաձոր Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Բուլղարական 2 ավան թիվ 137 (պայմանական) հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել փոստային հասցե`  Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Բուլղարական ավան 2-րդ թաղամաս, 137 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.17 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner