1. ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի կողմից ներկայացված գրության հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ա) կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Սուսաննա Եղիշի Ղազարյանի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու հիմքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի կողմից ներկայացված գրության համաձայն՝ ք. Վանաձոր, Աղայան փողոց թիվ 84/17 հասցեի բնակչուհի Սուսաննա Եղիշի Ղազարյանը իր բնակարանում պահում և խնամում է շներ, որոնցից մեկը 20.08.2024 թվականին նույն շենքի բակում հարձակվել է անչափահաս երեխայի վրա:
2024 թվականի սեպտեմբերի 5-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2024 թվականի սեպտեմբերի 17-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել էին վարչական վարույթի մասնակիցները:
Վարչական վարույթին ներկայացել էր Սուսաննա Ղազարյանը, որը վարչական վարույթի լսումների ընթացքում հայտնեց, որ ք. Վանաձոր, Աղայան փողոցի թիվ 84 շենքի 17 բնակարանում ունի երկու կատու և երեք շուն, որից երկուսը ժամանակավոր են և յուրաքանչյուր օր կենդանիներին տանում է զբոսանքի, կարիքները հոգալու և կրկին վերադարձնում տուն: Կենդանիները շքամուտքում չեն մնում, մնում են իր տանը: Սուսաննա Ղազարյանը նաև հայտնեց, որ կերակրում է Վանաձոր քաղաքի ցանկացած վայրում իրեն պատահած անտուն, անօթևան շներին, կատուներին և թռչուններին, իր դեմ բողոք գրող մարդիկ իր նկատմամբ ունեն անձնական հակակրանք, կենդանիները որևէ կապ չունեն:
Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից 17 սեպտեմբերի 2024 թվականին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին է ներկայացվել թիվ 01/9720 գրությունը` Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 84/17 հասցեի բնակչուհի Սուսաննա Ղազարյանի կողմից պահվող շան` երեխայի վրա հարձակվելու վերաբերյալ նյութերի պատճենները տրամադրելու մասին:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի կողմից 26.09.2024 թվականի թիվ 61/3-4389 գրությամբ ներկայացված փաստաթղթերի համաձայն կատարվել է ստուգում, որի արդյունքում հանցանքի կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշներ մատնանշող որևէ փաստական տվյալ չի ստացվել:
Հաշվի առնելով վերոգրյալը, Սուսաննա Եղիշի Ղազարյանի մոտ բացակայում են վարչական իրավախախտում կատարելու հիմքերը։
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 30-րդ, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. 05.09.2024 թվականին Սուսաննա Եղիշի Ղազարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը եզրափակել՝ վարչական իրավախախտման հիմքի բացակայության պատճառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վանաձոր համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը։