Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի 05/09/2024թ թիվ Կ-05092024-06-0175, 05/09/2024թ․ թիվ Կ-05092024-06-0235, 05/09/2024թ․, թիվ Կ-05092024-06-0177, 06/09/2024թ․, թիվ Կ-06-092024-06-0115, 05/06/2024թ, թիվ Կ-05092024-06-0098, 11/09/2024թ․, Կ-11092024-06-0179 <<Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին>> որոշումները, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին կետով, 48-րդ հոդվածով և 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետով և 37-րդ հոդվածով` որոշում եմ.
1․ Ուժը կորցրած ճանաչել 13 հունիսի 2024 թվականի <<Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով, վարձակալության իրավունքով տրամադրելու մասին>> Վանաձոր համայնքի ղեկավարի թիվ 1322 որոշման ա/ խմբի 2-րդ կետը և բ/ խմբի 4-րդ կետը, <<Սպարտակ Սարգսյանին հողամաս տրամադրելու մասին>> 22 օգոստոսի 2024 թվականի Վանաձոր համայնքի ղեկավարի թիվ 1938, <<Լիլիթ Հակոբյանին հողամաս տրամադրելու մասին>> 22 օգոստոսի 2024 թվականի Վանաձոր համայնքի ղեկավարի թիվ 1939, <<Անդրանիկ Մխոյանին հողամաս տրամադրելու մասին>> 22 օգոստոսի 2024 թվականի Վանաձոր համայնքի ղեկավարի թիվ 1936, <<Ստեփան Սարգսյանին հողամաս տրամադրելու մասին>> 22 օգոստոսի 2024 թվականի Վանաձոր համայնքի ղեկավարի թիվ 1937, <<Սամվել Սաքանյանին հողամաս տրամադրելու մասին>> 22 օգոստոսի 2024 թվականի Վանաձոր համայնքի ղեկավարի թիվ 1944, <<Սամվել Սաքանյանին հողամաս տրամադրելու մասին>> 08 օգոստոսի 2024 թվականի Վանաձոր համայնքի ղեկավարի թիվ 1871 որոշումները։
2․ Լուծել <<Հողատարածքի վարձակալության պայմնագիր>> /մրցույթով/ թիվ 6595, թիվ 6631, թիվ 6627, թիվ 6629, թիվ 6579, թիվ 6825 պայմանագրերը։