Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1527
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2025 թվականի N 1527

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՍՑԵԻ ԼԵՌՆԱՅԻՆ (ՆԱԽԿԻՆ ԺԴԱՆՈՎ) 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 15 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ԼԵՆՏՐՈՒՇԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գագիկ Լենտրուշի Բաղրամյանի (ծնված` 21․08․1975թ.) լիազորված անձ՝ Հովհաննես Աշոտի Ասատրյանի15․11․2024թ. թիվ 02/19371 դիմումը, 31․10․2024թ տրված թիվ 62ԱԲ2107119 (Նոտարական ակտի կոդ։ 843-20241113-67-8513779) ռուսերենից հայերեն թարգմանված թիվ 6323 լիազորագիրը, 14․01․1970 թ. տրված գույքային թերթը, 01․07․2024թ․ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/11977/02/23 քաղաքացիական գործով վճիռը, «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը,  հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 20․12․2024 թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-391/24 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Լեռնային (նախկին Ժդանով) 1-ին փողոց թիվ 15 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1170․0քմ և դրան կից 255․0քմ մակերեսներով հողամասերը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1970թ-ին, բնակելի տան զբաղեցրած  սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1425․0քմ:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով,  ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 16-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով՝ որոշում եմ.

1.Ճանաչել Գագիկ Լենտրուշի Բաղրամյանի (ծնված` 21․08․1975թ.) սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Լեռնային (նախկին Ժդանով) 1-ին փողոց թիվ 15 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1170․0քմ մակերեսով հողամասին կից 255․0քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

2.Ճանաչել Գագիկ Լենտրուշի Բաղրամյանի (ծնված` 21․08․1975թ.) սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Լեռնային (նախկին Ժդանով) 1-ին փողոց թիվ 15  հասցեում գտնվող օրինական 1425․0քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:

3.Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Լեռնային (նախկին Ժդանով) 1-ին փողոց թիվ 15 հասցեում գտնվող 0․14250 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի, հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4.Վանաձոր քաղաքի Լեռնային (նախկին Ժդանով) 1-ին փողոց թիվ 15  հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել նոր փոստային հասցե`  Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Լեռնային 1-ին փողոց, 15 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.17 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner