Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 227
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2195
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2024 թվականի N 2195

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԴԱՐՊԱՍ, 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, 81 (ՊԱՅՄԱՆԱԿԱՆ) ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հովհաննես Մկրտչյանի (ծնված՝ 06,06,1961թ,) 226,12,2023թ. թիվ 02/23196 դիմումը, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, 19,02,2024թ. թիվ 1032 (նոտարական ակտի կոդ: 763-20240215-66-7701468), թիվ 1033 (նոտարական ակտի կոդ: 763-20240216-66-7703115) և թիվ  1034  (նոտարական ակտի կոդ: 763-20240215-66-7701461) հայտարարությունները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /147869/, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 05,15,2023 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023ADEHFD), <<Տարոն Վարդանյան>> ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, կադաստրի կոմիտեի կողմից տրամադրած 13/12/2017թ, N ԱՏ-11/12/2017-34-0007 տեղեկանքը, <<Վանաձոր նախագծող>> ՍՊԸ-ի կողմից տրամադրած 21,02,2024թ, ՎՆ1-84/24 Ի եզրակացությունը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները  և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնք գյուղ Դարպաս, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 81  (պայմանական) հասցեում կառուցված բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0,02544հա մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1989թ․, դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 254,4քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1989թ.-ից:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 13 նոյեմբերի 2008 թվականի թիվ 1328-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.

 

1․ Ճանաչել Հովհաննես Մկրտչյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ․ մայիսի 15-ը Վանաձոր համայնք, գյուղ Դարպաս, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք 81 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 254,4քմ մակերեսով հողամասի  և դրա վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ։

2․ Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3․Վանաձոր համայնքի  Դարպաս գյուղի բնակելի տանը և հողամասին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, գյուղ Դարպաս 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 81 բնակելի տուն։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(46.04 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner