Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 227
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2193
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2024 թվականի N 2193

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ (ԽՆՁՈՐՈՒՏ, ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՓՈՂ․ ՆՐԲ․ ) ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ, ԹԻՎ 4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՔԵՀՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վարուժան Արամայիսի Քեհյանի (ծնված՝ 16․08․1962թ․) լիազորված անձ Բավական Սեդրակի Խաչատրյանի դիմումը, 15․05․2024թ․ թիվ 82ԱԱ3351426 լիազորագրի ռուսերենից հայերեն թիվ 3244 թարգմանությունը (նոտարական ակտի կոդ։ 594-20240611-67-8019816), 12․04․1978թ. տրված անհատական բնակելի տան գույքային թերթը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 26․07․2024թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-248/24 Ի եզրակացությունը, 21.05.2024թ․ թիվ 2472 (նոտարական ակտի կոդ։ 843-20240521-84-7957909) և թիվ 2474 (նոտարական ակտի կոդ։ 843-20240521-84-7957928) ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, մասնագիտական եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Սասունցիների (նախկին՝ Խնձորուտ,Սասունցիների փող․ նրբ․) փողոց, 1-ին փակուղի, թիվ 4 հասցեում կառուցած բնակելի տունը, շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման  համար անհրաժեշտ օրինական 745․0քմ հողամասին կից 291․0քմ մակերեսով հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1976-1992թթ.-ին, դրա կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1036․0քմ:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.  

1. Ճանաչել Վարուժան Արամայիսի Քեհյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Սասունցիների (նախկին՝ Խնձորուտ,Սասունցիների փող․ նրբ․) փողոց, 1-ին փակուղի թիվ 4 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 745․0քմ հողամասին կից 291․0քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

2. Ճանաչել Վարուժան Արամայիսի Քեհյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Սասունցիների (նախկին՝ Խնձորուտ,Սասունցիների փող․ նրբ․) փողոց, 1-ին փակուղի,  թիվ 4 հասցեում գտնվող 1036․0քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:

3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4.  Վանաձոր քաղաքի Սասունցիների (նախկին՝ Խնձորուտ,Սասունցիների փող․ նրբ․) փողոց, 1-ին փակուղի, թիվ 4 հասցեի բնակելի տանը տրամադրել փոստային հասցե`Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Սասունցիների փողոց, 1-ին նրբանցք, 5/4 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.81 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner