Հիմք ընդունելով Արմիկ Գրիգորի Բեգլարյանի 23․01․2025թ․ թիվ 02/1071 դիմումը, 28․06․1981թ. տրված թիվ 495 գույքային թերթը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 23․12․2024թ․ թիվ 8349 (նոտարական ակտի կոդ։ 741-20241220-84-8626057) սեփականության իրավունքի վկայագիրը, 23․12․2024թ․ թիվ 8350 (նոտարական ակտի կոդ։ 741-20241220-84-8626029) ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-Ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնք գյուղ Գուգարքում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1500քմ մակերեսով հողամասին կից 300քմ մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1964-1991թթ., բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,1800հա:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Արմիկ Գրիգորի Բեգլարյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք, գյուղ Գուգարքում (ծածկագիր։ 06-031-0070-0016) գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1500քմ մակերեսով հողամասին կից 300քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել Արմիկ Գրիգորի Բեգլարյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք, գյուղ Գուգարքում (ծածկագիր։ 06-031-0070-0016) գտնվող 1800քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ։
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք 6-րդ փողոց, 87 բնակելի տուն: