Հիմք ընդունելով Գարիկ Վոլոդյայի Մելքոնյանի, Մարինե Վոլոդյայի Մելքոնյանի և Արմեն Վոլոդյայի Մելքոնյանի 04․04․2025 թվականի թիվ 02/4748 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25032025-06-0024 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների հատակագծերը և բնութագրերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով` որոշում եմ.
1․ Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Վ․ Տերյան փողոց 4 շենք, 36-37 հասցեում գտնվող Գարիկ Վոլոդյայի Մելքոնյանին, Մարինե Վոլոդյայի Մելքոնյանին և Արմեն Վոլոդյայի Մելքոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակարանը՝ համաձայն «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1, թիվ 2 հատակագծերի:
2․ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Վ․ Տերյան փողոց 4 շենք, 36-37 հասցեում գտնվող տարանջատված գույքերին տրամադրել փոստային հասցեներ.
ա․ Գարիկ Վոլոդյայի Մելքոնյանի բաժնեմասի՝ 62․05քմ մակերեսով գույքի փոստային հասցեն է՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Վ․ Տերյան փողոց, 4 շենք, 36 բնակարան.
բ․ Մարինե Վոլոդյայի Մելքոնյանի և Արմեն Վոլոդյայի Մելքոնյանի բաժնեմասի՝ 74․24քմ մակերեսով գույքի փոստային հասցեն է՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Վարդանանց փողոց, 4 շենք, 37 բնակարան: