Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 29․04․2025թ․ տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-29042025-06-0115 որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 21 ապրիլի 2025 թվականի թիվ 935 որոշումը և և «Գասպար վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը և շինությունների նոր բնութագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 21 ապրիլի 2025 թվականի «Վանաձոր համայնքի, Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղու հարավային մասում գտնվող ինքնակամ կառուցված տաղավարի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչելու, տաղավարը օրինականացնելու գործառնական նշանակությունը փոխելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 935 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1․ Որոշման 2-րդ և 6-րդ կետերում «տաղավար» բառը իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «շվաքարան» բառով։