Հիմք ընդունելով Սերյոժա Շավարշի Աբովյանի 07․03․2024 թվականի թիվ 02/4775 դիմումը,Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12122024-06-0066 վկայականը, Սերյոժա Շավարշի Աբովյանի անվամբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1927678 վկայականը, Վանաձոր համայնքի ավագանու 13 մայիսի 2024 թվականի թիվ 28 որոշումը , ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ կառավարության 26.05.2016թ. թիվ 550-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով` որոշում եմ.
1․Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի 4/15 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 440․5 քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12122024-06-0066 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 1956613/մեկ միլիոն ինը հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր տասներեք/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Սերյոժա Շավարշի Աբովյանին հողամասի ընդլայնման նպատակով:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Սերյոժա Շավարշի Աբովյանին հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 440․5 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: