Հիմք ընդունելով Սիրասուն Սոկրատի Դարբինյանի (1969թ.) դիմումը, ղեկավարվելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 1997թ. մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ, Վանաձոր համայնքի ավագանու 2001թ. մարտի 23-ի թիվ 21 և 2005թ. օգոստոսի 26-ի թիվ 212 որոշումներով՝ որոշում եմ.
1. Հանձնարարել Քաջիկ Թադևոսյանին՝ (անձնագիր` AT0695328, տրված` 018-ի կողմից 12/03/2021թ.-ին, հաշվառված` ԼՈՌԻ, ՎԱՆԱՁՈՐ, ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉԻ Փ., 37Շ. 28ԲՆ.) դիմելու ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 64 շենքի թիվ 19 չորս սենյականոց բնակարանի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
2. Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 64 շենքի թիվ 19 չորս սենյականոց բնակարանը 44 000 դրամով ուղղակի վաճառքի ձևով որպես սեփականություն` օտարել նշված բնակարանի վարձակալներ՝ Մանվել Ռաֆիկի Տեպանոսյանին, Սիրասուն Սոկրատի Դարբինյանին և Միքայել Մանվելի Տեպանոսյանին:
3. Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 64 շենքի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան չափաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է անհատույց փոխանցման շենքի թիվ 19 բնակարանի վարձակալներ՝ Մանվել Ռաֆիկի Տեպանոսյանին, Սիրասուն Սոկրատի Դարբինյանին և Միքայել Մանվելի Տեպանոսյանին:
4. Քաջիկ Թադևոսյանին՝ (անձնագիր` AT0695328, տրված` 018-ի կողմից 12/03/2021թ.-ին, հաշվառված` ԼՈՌԻ, ՎԱՆԱՁՈՐ, ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉԻ Փ., 37Շ. 28ԲՆ.) Մանվել Ռաֆիկի Տեպանոսյանի, Սիրասուն Սոկրատի Դարբինյանի և Միքայել Մանվելի Տեպանոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել բնակարանի առուվաճառքի և հողամասի անհատույց փոխանցման պայմանագիր՝ որպես նրանց ընդհանուր բաժնային սեփականություն` հավասար բաժիններով: