Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 402
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1662
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2025 թվականի N 1662

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 07 ՄԱՅԻՍԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1077 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աշոտ Լյուդվիկի Չարչյանի 25․06․2025 թվականի թիվ 02/8889 դիմումը, 19․06․2025 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-19062025-06-0209 որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 07 մայիսի 2025 թվականի թիվ 1077 որոշումը, «ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի նոր հատակագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.

Վանաձոր համայնքի ղեկավարի 07 մայիսի 2025 թվականի «Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց թիվ 58/3 հասցեի բնակելի տանը կից հողամասի և դրա վրա գտնվող շինությունների նկատմամբ Սաթենիկ Լյուդվիկի Չարչյանի և Աշոտ Լյուդվիկի Չարչյանի իրավունքը ճանաչելու, հողամասի ճշտված սահմանները հաստատելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1077 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1․ Վանաձոր համայնքի  07 մայիսի 2025 թվականի թվականի թիվ 1077 որոշման հավելվածը փոխարինել Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հավելվածով։

2․ Որոշման նախաբանում «132․2» թվերը փոխարինել «129» թվերով։

3․ Որոշման 1-ին կետում «132․2» թվերը փոխարինել «129» թվերով։

4․ Որոշման 2-րդ կետում «342․2» թվերը փոխարինել «339․0» թվերով։

5․ Որոշման 3-րդ կետում «0․03422» թվերը փոխարինել «0․03390» թվերով։

 

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.30 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner