Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1096
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2025 թվականի N 1096

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Ն․ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 10 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՂԻՆԵ ՓԱՇՈՅԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ՆԵԼԼԻ ՓԱՇՈՅԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հեղինե Փաշոյի Սահակյանի (ծնված՝ 29․10․1968թ․) ով հանդիսանում է նաև Նելլի Փաշոյի Սահակյանի (ծնված՝ 02․06․1966թ․)՝ լիազորված անձը, 21․01․2025 թվականի թիվ 02/910 դիմումը, 16․04․2024 թվականի թիվ 2741 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ։ 763-20240416-79-7870086), 15․11․2024 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 8638 վկայագիրը (նոտարական ակտի կոդ։ 763-20241113-84-8517113), 15․08․1987թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 03․04․2025 թ․ տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1- 72/25 Ի եզրակացությունը  և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Ն․ Ստեփանյան փողոց թիվ 10 հասցեում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 150․0քմ և նրան կից 126․0քմ մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1961-1990թթ.-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 276․0քմ:

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝  որոշում  եմ.

1. Ճանաչել Հեղինե Փաշոյի Սահակյանի (2/3) և Նելլի Փաշոյի Սահակյանի (1/3) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Ն․ Ստեփանյան փողոց թիվ 10 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 150․0քմ մակերեսով հողամասին կից 126․0քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

2. Ճանաչել Հեղինե Փաշոյի Սահակյանի (2/3) և Նելլի Փաշոյի Սահակյանի (1/3) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Ն․ Ստեփանյան փողոց թիվ 10 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 276․0քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ։ 

3.  Հաստատել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Ն․ Ստեփանյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող  0․0276հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:  Հողամասի սահմանները  որոշվում են  համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Ա․ Ծատուրյան փողոց, 8/1 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.41 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner