Հիմք ընդունելով Սվետլանա Ռաֆայելի Ջիլավյանի լիազորված անձ Գևորգ Սեֆիլի Օհանյանի 02․11․2023 թվականի թիվ 02/19153 դիմումը, 15․09․2023 թվականին տրված թիվ 7684 լիազորագիրը ( նոտարական ակտի կոդ 763-20230915-90-7297115 ), Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16062025-06-0033 վկայականը, 13.05․2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Ս. Զորյան փողոց 89/6 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 22.8քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 20.49քմ) ավտոտնակը 73100 (յոթանասուներեք հազար հարյուր) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 22.8քմ մակերեսով հողամասը 368830 (երեք հարյուր վաթսունութ հազար ութ հարյուր երեսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Սվետլանա Ռաֆայելի Ջիլավյանին :
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Սվետլանա Ռաֆայելի Ջիլավյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։