Հիմք ընդունելով Արա Վարդգեսի Հովսեփյանի 20․05․2025 թվականի թիվ 02/6883 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26102023-06-0041 և 24082023-06-0069 վկայականները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /237232/, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի միավորման սխեման, ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 4․6 մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1․ Միավորել Վանաձոր համանքի Վանաձոր քաղաքի Գ․ Նժդեհի փողոց 7/2 և Գ․ Նժդեհի փողոց 7/31 հասցեներում գտնվող Արա Վարդգեսի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող 0․005806հա ընդհանուր մակերեսով հողամասերը և դրա վրա գտնվող շինությունները` համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26102023-06-0041 և 24082023-06-0069 վկայականների :
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Գ․ Նժդեհի փողոց, 7/2 ավտոտնակ։