<<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմ>> ՀԿՀ-ի կողմից կազմակերպված ՀՀ ԼՄՎՀ ԳՀԾՁԲ-24/109 ծածկագրով նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգին 2,3,4,5,7,8,10,11 չափաբաժինների համար մասնակցության հայտ է ներկայացրել <<Շինէքսպրտ>> ՍՊԸ-ն։Գնահատող հանձնաժողովը 12․11․2024թ կայացած նիստում թիվ 3 արձանագրությամբ արձանագրվել է, որ <<Շինէքսպրտ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում հրավերի պահանջներին՝/լիցենզիաները չի համապատասխանում ՀՀ Կառավարության 30 նոյեմբերի 2106-Ն որոշման/ առկա չէ հրավերով սահմաված պահանջվող լիցենզիաները։
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշմամբ հաստատված <<Գնումների գործընթացի կազմակերպման>> կարգի (այսուհետ՝ Կարգ) 41-րդ կետով, մեկ աշխատանքային օրով հանձնաժողովը կասեցրել է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը այդ մասին համակարգի միջոցով ծանուցել է <<Շինէքսպրտ>> ՍՊԸ-ին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը։ <<Շինէքսպրտ>> ՍՊԸ-ն 13․11․2024թ էլեկտրոնային փոստի միջոցով պատասխանել է, որ ունի ՔՊԼ 17161 լիցենզիան, որը ներկա պահի դրությամբ համարվում է գործող։ Հանձաժողովի 14․11․2024թ նիստի թիվ 4 արձանագրությամբ հանձնաժողովը արձանագրել է, որ մասնակցի լիցենզիաները չի համապատասխանում ՀՀ կառավարության 30 նոյեմբերի 2106-Ն որոշման պահանջներին և <<Շինէքսպրտ>> ՍՊԸ-ի հայտը համարվում է հրավերի պահանջներին անհամապատասխան։Հիմք ընդունելով ՀՀ կառավարության N526-Ն որոշման 42-րդ կետը հանձնաժողովը մերժել է <<Շինէքսպրտ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը։
Հանձնաժողովի թիվ 4 արձանագրությամբ 15․11․2024թ 2,3,4,5,7,8,10,11 չափաբաժինների համար գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած և նույն օրը հանձաժողովի քարտուղարը տեղեկագրում հրապարակել է ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը ։
Այսպիսով՝ <<Շինէքսպրտ>> ՍՊԸ–ի կողմից ներկայացված լիցենզիաները չի համապատասխանում հրավերով սահմանված պահանջներին։Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի մասնակիցը խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գնման գործընթացին <<Շինէքսպրտ>> ՍՊԸ-ի հետագա մասնակցության դադարեցմանը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա, որոշում եմ․
1․«ՇԻՆԷՔՍՊՐՏ» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։