Հիմք ընդունելով Արմեն Ղարիբի Քարհանյանի (ծնված՝ 28․02․1970թ․) 12․09․2022 թվականի թիվ 02/10972 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 30․05․2022 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3029 վկայագիրը (նոտարական ակտի կոդը։ 763-20220525-84-5934214), 18․06․1986 թվականի անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 22․12.2023թ․ թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023YECL43), «ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունը, 02․07․2025 թվականին «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-163/25 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Աբովյան փողոց թիվ 46 հասցեում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 204․4քմ և նրան կից 7․3քմ մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1952-1991թթ.-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 211․7քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Արմեն Ղարիբի Քարհանյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Աբովյան փողոց թիվ 46 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 204․4քմ մակերեսով հողամասին կից 7․3քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել Արմեն Ղարիբի Քարհանյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Աբովյան փողոց թիվ 46 հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 211․7քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ՝ համաձայն «ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված շինությունների բնութագրի։
3․ Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Աբովյան փողոց թիվ 46 հասցեում գտնվող 0․02117հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։ Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Ս․ Աբովյան փողոց, 46/1 բնակելի տուն: