Հիմք ընդունելով Կարինե Սերգեյի Սարդարյանի 08․11․2023 թվականի թիվ 02/19573 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04062025-06-0064 վկայականը, Վանաձոր համայնքի ղեկավարի 07․05․2025 թվականի թիվ 1069 որոշումը, 13․05․2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 3 թաղամաս 8/1 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 40․94քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 29․46քմ) 80620 (ութսուն հազար վեց հարյուր քսան) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 36․02քմ մակերեսով հողամասը 160000 (հարյուր վաթսուն հազար) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Կարինե Սերգեյի Սարդարյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Կարինե Սերգեյի Սարդարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։