Հիմք ընդունելով Ալվարդ Զավենի Հախոյանի 21․07․2025թ թիվ 02/10202 դիմումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 22 ապրիլի 2025 թվականի թիվ 977 որոշումը, 18․07․2025թ տրված ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-18072025-06-0185 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
Վանաձոր համայքի ղեկավարի 22 ապրիլի 2025 թվականի «Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոց 58 հասցեի բնակելի տան ու հողամասի նկատմամբ Ալվարդ Զավենի Հախոյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 977 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1․ Որոշման մեջ 3-րդ կետը խմբագրել հետևյալ նոր բովանդակությամբ՝
«75․28քմ հողամասը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն Դպրոցի փողոց 58 տուն հասցեի տնատիրության սեփականտիրոջ՝ Սամվել Սամսոնի Գրիգորյանի և Դպրոցի փողոց 58/1 բնակելի տան սեփականտիրոջ՝ Ալվարդ Զավենի Հախոյանի միջև (1/2 մասերով)՝ համաձայն 24․12․2024 թվականի ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ-/0251/02/24 քաղաքացիական գործով վճռի»։