Հիմք ընդունելով Վարդան Միքայելի Նավոյանի 02․06․2025 թվականի թիվ 02/7552 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07052025-06-0051 և 18042025-06-0003 վկայականները, «ՏԱՐՈՆ ՍԵՐՈԲՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը և մասնագիտական եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1․ Միավորել Վանաձոր համանք, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց 50/8 և Մոսկովյան փողոց 50/7 հասցեներում գտնվող Վարդան Միքայելի Նավոյանին սեփականության իրավունքով պատկանող 0․00681հա ընդհանուր մակերեսով հողամասերը և դրա վրա գտնվող 85․35քմ տաղավարը` համաձայն «ՏԱՐՈՆ ՍԵՐՈԲՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հատակագծի:
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Մոսկովյան փողոց, 50/7 տաղավար։