Հիմք ընդունելով «ՄԻԳԵՎԱ» ՍՊԸ-Ի տնօրեն Մինաս Վահրամի Բաղդասարյանի 29․11․2024 թվականի թիվ 01/20200 գրությունը, Վանաձոր համայնքի ղեկավարի 02 հոկտեմբերի 2024 թվականի թիվ 2249 որոշումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման նոր քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 22 օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 02 հոկտեմբերի 2024 թվականի «Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղի թիվ 2 հասցեում գտնվող «ՄԻԳԵՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասը և շինությունը երեք առանձին գույքային միավորները տարանջատելու և փոստային հասցեներ տրամադրելու մասին» թիվ 2249 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1 ․ Որոշման 3-րդ կետի ա ենթակետում «2 շինություն» բառերը փոխարինել «2/4 շինություն» բառերով: