Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 252
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 փետրվարի 2023 թվականի N 252

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/1Ա (ՊԱՅՄԱՆԱԿԱՆ) ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐՈՒՍՅԱ ՆԻԿՈԼԱԵՎՆԱ ՄԻԽԱՅԼՈՎԱՅԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մարուսյա Նիկոլաևնա Միխայլովայի (ծնված՝ 06.01.1953թ.)  դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները,  «ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված մասնագիտական եզրակացությունն ու տեղագրական հատակագիծը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված 24.10.2022թ. թիվ ՎՆ 1- 187/22 Ի եզրակացությունը, Բաժանորդի էպիկրիզը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 1/1ա (պայմանական) հասցեում կառուցած բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման  համար  անհրաժեշտ 395.8քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,  չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1991-1993թթ.-ին և դրա կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 395.8քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1991թ.-ից: 

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում  եմ. 

1. Ճանաչել  Մարուսյա Նիկոլաևնա Միխայլովայի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 1/1ա (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 395.8քմ մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:

2. Հողամասի սահմանները  որոշվում են  համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

3. Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 1/1ա (պայմանական) հասցեում կառուցած բնակելի տանը տրամադրել փոստային  հասցե` ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկի փողոց թիվ 1/9 բնակելի տուն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.02 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner