Հիմք ընդունելով Հրայր Թորգոմի Ավետյանի լիազորված անձ՝ Գոհար Հրայրի Ավետյանի 21․05․2025 թվականի թիվ 02/6999 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 25․04․2025 թվականի թիվ 2350 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ։ 594-20250513-67-8996550), անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18072015-06-0015 վկայականը, 16․06․2015 թվականի թիվ 129 համաձայնագիրը, Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի 12 հունիսի 2015 թվականի թիվ 1186-Ա որոշումը, Վանաձորի քաղաքապետի 16 մայիսի 2005 թվականի թիվ 972 որոշումը, 31․05․2005 թվականի հողատարածքի վարձակալության թիվ 653 պայմանագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 14 մայիսի 2015 թվականի թիվ 588-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-3 թաղամաս 96/3-1 հասցեում գտնվող 23․06քմ մակերեսով սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 23․06քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 24․06․2035 թվականը:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Հրայր Թորգոմի Ավետյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 23․06քմ մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ 1․0 քմ համար վճարի չափը ամսական սահմանելով 12 (տասներկու) ՀՀ դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:
3․ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-3 թաղամաս 96/3-1 հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, ք.Վանաձոր, Վերածննդի փողոց, 48/8 ավտոտնակ։