Հիմք ընդունելով Գոհարիկ Գևորգի Քերոբյանի 21.12.2023թվականի թիվ 02/22851 դիմումը,Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28042025-06-0041 վկայականը, 13․05․2024թ․․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տ․ Չուխաջյան փողոց, 24/4 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 21.89քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 20.92քմ) ավտոտնակը 43110 (քառասուներեք հազար հարյուր տասը) ՀՀ դրամ և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 32.7քմ մակերեսով հողամասը 145250 (հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր հիսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Գոհարիկ Գևորգի Քերոբյանին:
2․ Վանաձոր համայնքի ղեկավարին` Գոհարիկ Գևորգի Քերոբյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։