Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով և 37-րդ հոդվածով և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին 07 դեկտեմբերի 2022 թվականի ՀՀ օրենքի 1-ին հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Վանաձոր համայնքի «Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 28 նոյեմբերի 2019 թվականի ««Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր հանայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 102-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 149 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: