Այսօր: Չորեքշաբթի, 8 Հունվարի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 426
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 06
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հունվարի 2025 թվականի N 06

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԳՈՒԳԱՐՔ 13-ՐԴ ՓՈՂՈՑ 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՄՈՎՍԵՍ ՇՈՒՐԻԿԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մովսես Շուրիկի Մելիքսեթյանի 10․10․2024 թվականի թիվ 02/17035 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27092024-06-0004 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման  քաղվածքը, «ԱՐՍԵՆ ՍԱՔԱՆՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բաժանման /միավորման/ սխեման, շինությունների բնութագիրը,  ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ. 

1․ Տարանջատել Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, 13-րդ փողոց, 14 հասցեում գտնվող, Մովսես Շուրիկի Մելիքսեթյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող շինությունները՝ համաձայն  «ԱՐՍԵՆ ՍԱՔԱՆՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի  կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։

2. Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, 13-րդ փողոց, 14 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ․ 

ա․ 0․038815հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող 284․89քմ բնակելի նշանակության շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, 13-րդ փողոց, 14 բնակելի տուն։

բ․ 0․039409հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող 343․71քմ բնակելի նշանակության շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, 13-րդ փողոց, 14/1 բնակելի տուն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.57 Կբ)
(42.69 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner