Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2524
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2024 թվականի N 2524

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑ 49/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՅԿԻ ԱՍՐՈՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ԱՇՈՏԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սուսաննա Հայկի Ասրոյանի, Անահիտ Աշոտի Մխիթարյանի 19․06․2024 թվականի թիվ 02/10716 դիմումը,  անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10062024-06-0034 վկայականը, Գասպար Վեքիլյան ԱՁ-ի  կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը ,անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման  քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ․

1. Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց 49/1 հասցեում գտնվող Սուսաննա Հայկի Ասրոյանին, Անահիտ Աշոտի Մխիթարյանին սեփականության  իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն Գասպար Վեքիլյան ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։

2. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց 49/1 հասցեում  գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ․

ա․ 0․012300 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 101/78 քմ  բնակելի նշանակության  շինությունների փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Վարդանանց փողոց 49/10 բնակելի տուն։

բ․ 0․012300  հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 19․20 քմ  բնակելի նշանակության  շինությունների փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք. Վարդանանց փողոց 49/11 բնակելի տուն։

3․ 0․012300 հա հողամասը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն 1/2 բաժնեմասերով։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.57 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner