Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1523
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հուլիսի 2025 թվականի N 1523

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՂՅՈՒՍԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 47 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻԼՎԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԵՆ ԳԱՌՆԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Էդգար Սպարտակի Մանասյանի 08.10.2024թ. թիվ 02/16910 դիմումը, ով հանդիսանում է Սիլվա Սերյոժայի Մանասյանի (ծնված՝ 01․06․1961թ․) և Կարեն Գառնիկի Խաչատրյանի (ծնված՝ 09․02․1983թ․) լիազորված անձը, 25.09.2024թ. տրված թիվ 77ԱԴ7338401 (նոտարական ակտի կոդ: 741-20241007-67-8404693) լիազորագրի ռուսերենից հայերեն թարգմանությունը և 13.08.2024 թվականին տրված թիվ 4896  (նոտարական ակտի կոդ:741-20240813-90-8230397) լիազորագիրը,  28․05․1988թ. տրված գույքային թերթը, 12․08․2024թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4847 (նոտարական ակտի կոդ:741-20240810-84-8222071) և թիվ 4848 (նոտարական ակտի կոդ: 741-20240810-84-8222070) վկայագրերը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 14.11․2024թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-351/24 Ի եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման /207951/ քաղվածքը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոց թիվ 47 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 175.0 և դրան կից 9.95քմ  մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1965-1975թթ-ին, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 184․95քմ:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ ր 190-րդ հոդվածներով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Սիլվա Սերյոժայի Մանասյանի (1/2) և Կարեն Գառնիկի Խաչատրյանի (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոց թիվ 47 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 175.0քմ մակերեսով հողամասին կից 9.95քմ մակերեսով հողամասի նկատմամբ: 
2. Ճանաչել Սիլվա Սերյոժայի Մանասյանի (1/2) և Կարեն Գառնիկի Խաչատրյանի (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոց թիվ 47 հասցեի 184.95քմ  մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ։

3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Աղյուսագործների փողոց թիվ 47 հասցեում գտնվող գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք Վանաձոր ք., Աղյուսագործների փողոց, 48/1 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.20 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner