Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 681
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 62
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2025 թվականի N 62

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՎՐՈՍ ԹԱՂԱՄԱՍԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 27 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՄԱՔՍԻՄ ԵՐՎԱՆԴԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մաքսիմ Երվանդի Մամուլյանի 22․11․2023 թ. թիվ 02/20610 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ  սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 008599 վկայականը,  31․10․2024 թ․ տրված «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-340/24 Ի եզրակացությունը, ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, բնութագիրը, եզրակացությունը, 21.11.2023թ. ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 2023VKXNFS), ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշումով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝  որոշում եմ.

1.Ճանաչել օրինական Վանաձոր քաղաք Տավրոսի 3-րդ փողոց թիվ 27 հասցեում գտնվող, Մաքսիմ Երվանդի Մամուլյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 15.1քմ ընդհանուր արտաքին (ներքին մակերես՝ 9.0քմ) մակերեսով բնակելի նշանակության նկուղը և 8.6քմ ընդհանուր արտաքին (ներքին մակերես՝ 7․60քմ)  մակերեսով մառանը:

2.Մաքսիմ Երվանդի Մամուլյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը` 15.1քմ ընդհանուր արտաքին (ներքին մակերես՝ 9.0քմ) մակերեսով նկուղի համար՝ 29740 (քսանինը հազար յոթ հարյուր քառասուն) և 8.6քմ ընդհանուր արտաքին (ներքին մակերես՝ 7․60քմ)  մակերեսով մառանի համար՝ 16940 (տասնվեց հազար ինը հարյուր քառասուն) դրամ ՝ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

3.Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի (ծածկագիր: 06-001-0145-0029) Տավրոս 3-րդ փողոց թիվ 27  հասցեում գտնվող, Մաքսիմ Երվանդի Մամուլյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.03166հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:






ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.71 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner