Հիմք ընդունելով Ռոստոմ Ռազմիկի Քեշիշյանի 24․03․2025 թվականի թիվ 02/4098 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1740300 վկայականը, 17․06․2004 թվականի հողատարածքի վարձակալության թիվ 200 պայմանագիրը, Վանաձորի քաղաքապետի 09 հունիսի 2004 թվականի թիվ 603 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.05.2015թ. թիվ 588-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոց թիվ 4գ հասցեում գտնվող 45․2 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 30․03․2035 թվականը:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման հավաքագրման և գովազդի բաժնին՝ Ռոստոմ Ռազմիկի Քեշիշյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 45․2քմ մակերեսով հողամասի վարձավճարի չափը փոխելու, նոր վարձավճար սահմանելու և վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր, վարձավճարի չափը 1․0քմ մակերեսով հողամասի համար սահմանելով ամսական 24 (քսանչորս) ՀՀ դրամ։
3․ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոց թի 4գ հասցեում գտնվող հողամասին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, ք.Վանաձոր, Հ․ Թումանյան փողոց, 10/1 շինություն։