Այսօր: Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 220
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2139
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2024 թվականի N 2139

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 104 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՎԱՆԱ-ԿԻՐՃ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ՎԱՆԱ-ԿԻՐՃ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդգես Դավիթի Նիկողոսյանի 22․02․2024 թվականի թիվ 01/3888 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01102014-06-0009 վկայականը, «ՌԻԳ» ՍՊԸ-ի կողմից 19.06.2024թ տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ 74-18830 եզրակացությունը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ»   կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 27․12․2023թ․ տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքներ (ծածկագրեր: 20234LUTFQ),  ղեկավարվելով  ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 18-րդ կետի  բ) ենթակետով` որոշում եմ. 

1. Ճանաչել օրինական համայնք Վանաձոր, ք. Վանաձոր, Աբովյան փողոց 104 հասցեում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող,  ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող 1646,9քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերեսը 1155.1քմ համաձայն շինությունների բնութագրի) հասարակական նշանակության շինությունները։

2․ «ՎԱՆԱ-ԿԻՐՃ» ՍՊԸ-ի  կողմից օրինականացման համար սահմանված վճարը 1646.9 քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունների համար 6485500 (վեց միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած։

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.86 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner