Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 673
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 61
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2025 թվականի N 61

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՃԱՎՃԱՎԱՁԵ ՓՈՂՈՑ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՐՈՊ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼԱՆԴՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Սերոպ Անդրանիկի Լանդյանի (ծնված՝ 15․10․1967թ․) դիմումը, 02․03․1987թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը,  հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունը, 30․06․2023թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3515 (նոտարական ակտի կոդ։ 843-20230523-84-6945447) և թիվ 3513 (նոտարական ակտի կոդ։ 843-20230523-84-6948500) վկայագրերը, 05․11․2024թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված ՎՆ 1-345/24 Ի շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը,  ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, մասնագիտական եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Ճավճավաձե փողոց նրբանցք թիվ 3 հասցեում կառուցած բնակելի տունը, շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման  համար անհրաժեշտ օրինական 173․0քմ և դրան կից 4,8քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1965-1991թթ.-ին, դրա կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 177․8քմ :

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.  

1. Ճանաչել Սերոպ Անդրանիկի Լանդյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Ճավճավաձե փողոց նրբանցք թիվ 3 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրնական 173.0քմ և դրան կից 4․8քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

2. Ճանաչել Սերոպ Անդրանիկի Լանդյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Ճավճավաձե փողոց նրբանցք թիվ 3 հասցեում գտնվող 177․8քմ  մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:

3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4.  Վանաձոր քաղաքի Ճավճավաձե փողոց նրբանցք թիվ 3 հասցեի բնակելի տանը տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, ք. Վանաձոր, Ի․ Ճավճավաձեի փողոց, 1-ին նրբանցք, թիվ 3/1 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.59 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner