Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1804
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2025 թվականի N 1804

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ, ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 54/1-18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Նազանի Բաղիշի Կոծինյանի 16․07.2025թ. թիվ 02/9993 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11092017-06-0041 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման  քաղվածքը, 30 օգոստոսի 2017 թվականի Վանաձոր համայնքի ղեկավարի թիվ 922-Ա որոշումը, 04 դեկտեմբերի 2009 թվականի Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի թիվ 1192 որոշումը, 05․09․2017 թվականի թիվ 3933 համաձայնագիրը, 07․12․2009 թվականի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 488 պայմանագիրը,  ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 28.03.2013թ. թիվ 276-Ն որոշմամբ,  ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով` որոշում եմ.

1.Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց 54/1-18 հասցեում գտնվող,  17․25քմ մակերեսով ավտոտնակի և 20․0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգել մինչև 17․07․2035 թվականը։

2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝  Նազանի Բաղիշի Կոծինյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 17․25քմ մակերեսով ավտոտնակի և 20․0քմ մակերեսով հողամասի  կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ վարձավճարի չափը 1․0քմ մակերեսով ավտոտնակի համար սահմանել ամսական 30 (երեսուն) ՀՀ դրամ և 1․0քմ մակերեսով հողամասի համար սահմանել ամսական 24 (քսանչորս) ՀՀ դրամ, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:

3. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց 54/1-18 հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Մոսկովյան փողոց, 54/6 ավտոտնակ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.20 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner