Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 149
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 835
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հունիսի 2023 թվականի N 835

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 23 ՀՈՒՆՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 121 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 20 ԱՊՐԻԼԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 635 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով  Աշոտ Սերոժի Փելեշյանի դիմումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 23 հունվարի 2023թ․ թիվ 121 որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 26.04․2023 թվականի թիվ Կ-26042023-06-0112 որոշումը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ կողմից տրված հողամասի  նոր հատակագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.

 Վանաձոր համայնքի ղեկավարի 23 հունվարի 2023 թվականի «Վանաձոր քաղաքի Լազյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող Աշոտ Սերոժի Փելեշյանի սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը որպես երկու առանձին գույքային միավորներ տարանջատելու և փոստային հասցեներ տրամադրելու մասին» թիվ 121 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1․Որոշման 2-րդ կետի ա) ենթակետում «0,02976» թիվը փոխարինել «0․05184»թվով։

2․Որոշման 2-րդ կետի բ) ենթակետում «0․05184» թիվը փոխարինել «0,02976»թվով։

3․ Վանաձոր համայնքի ղեկավարի 23 հունվարի 2023 թվականի թիվ 121 որոշման հավելվածը փոխարինել Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հավելվածով։

4․ Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 20 ապրիլի 2023 թվականի «Վանաձոր համայնքի ղեկավարի 23 հունվարի 2023 թվականի թիվ 121 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 635 որոշումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.23 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner