Հիմք ընդունելով Ռոման Ռոբերտի Եղիազարյանի 11․06․2025 թվականի թիվ 02/8079 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /243127/, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26082021-06-0047 և 13122019-06-0008 վկայականները, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1․ Միավորել Վանաձոր համանք, Վանաձոր քաղաքի Տարոն-4, Բելոռուսների թաղամաս 33/3-1 և Տարոն-4 Բելոռուսների թաղամաս 33/3 հասցեներում գտնվող Ռոման Ռոբերտի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող 0.0200հա ընդհանուր մակերեսով հողամասերը համաձայն՝ «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հատակագծի։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Մալաթիայի փողոց, 7/1 հողամաս։