Հիմք ընդունելով անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը,ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով,ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1․ Փոխել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Շիրակի խճ թիվ 4գ հասցեին կից գտնվող 0․04405 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերից՝ հասարակական կառուցապատման հողերի։
2․ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Շիրակի խճ թիվ 4գ կից գտնվող հողամասին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Շիրակի խճուղի , 4/15 հողամաս։