Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 07 հունիսի 2016 թվականի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված կարգը, Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով` որոշում եմ.
1. ««ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակեցելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագիծը ներկայացնել հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների 2025 թվականի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 29-ը ընկած ժամանակահատվածում:
2.Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքում տեղադրել հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների հրավեր, ինչպես նաև այն փակցնել համայնքի ղեկավարի նստավայրում՝ բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում:
3․Հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների օր նշանակել 2025 թվականի օգոստոսի 29-ին` ժամը 1100-ին:
4. ««ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակեցելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների վարման համար համայնքի ղեկավարի ներկայացուցիչ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլիա Դավթյանին: